Գիորգի Սիորիձե — Այս դատական գործը նախադեպ է մեր երկրի համար․ այն վերաբերում է մեկ միլիոն վրացիների՝ ընտրության հնարավորությունից զրկվելուն, և առկա է վտանգ, որ միակուսակցական բռնապետությունը կարող է օրինականացվել
Ամբողջ քաղաքական ընդդիմության միավորումը մեկ դատական գործընթացի՝ մեկ վեճի և մեկ հայցի շրջանակներում, նախադեպը չունեցող երևույթ է համաշխարհային մակարդակով,- հայտարարեց «Լելո – Ուժեղ Վրաստան»-ի անդամ Գիորգի Սիորիձեն։
Նա նաև զգուշացրեց, որ երկրում միակուսակցական բռնապետության օրինականացման վտանգ կա։
«Ո՛չ որևէ երկրի ազգային օրենսդրությունը, և ո՛չ էլ միջազգային դատարանների պրակտիկան չեն ճանաչում ամբողջ քաղաքական ընդդիմության միավորումը մեկ դատական հայցի մեջ։ Հետևաբար, մեր երկրի համար սա բացարձակապես աննախադեպ երևույթ է։ Հաշվի առնելով, որ այս գործը փաստացի ենթադրում է մեկ միլիոն վրացիների՝ իրենց ընտրությունը կատարելու հնարավորությունից զրկում, առկա է միակուսակցական բռնապետության օրինականացման իրական վտանգ։ Սահմանադրական դատարանը հնարավորություն ուներ դիմելու Ստրասբուրգի դատարանին, սակայն նախընտրեց դա չանել»,- ասաց Սիորիձեն։
Հավելենք, որ Սահմանադրական դատարանը մերժել է «Լելո»-ի միջնորդությունը՝ հինգ քաղաքական կուսակցությունների արգելմանը վերաբերող հայցը խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Ստրասբուրգի դատարան ուղարկելու վերաբերյալ։