Գիորգի Շաքարաշվիլիի սպանության գործով երկու անչափահասի հանդեպ պատճամիջոցի չափը դատավորը հայտարարելու է այսօր
Գիորգի Շաքարաշվիլիի սպանության գործով երկու անչափահասի՝ Ա.Ք.-ի և Զ.Խ.-ի հանդեպ պատճամիջոցի չափը դատավորը հայտարարելու է այսօր:
Անչափահաս Զ.Խ.-ի փաստաբան Գիորգի Գելխաուրին ասում է, որ մեղադրող դատավճիռն անարդար է, քանի որ, ըստ նրա, իր պաշտպանյալի մեղավորությունն ապացուցող ապացույցներ չկան: Փաստաբանի խոսքով, դատարանի այս որոշումը կբողոքարկի ավելի բարձր ատյաններում:
Մցխեթայի շրջանային դատարանը, Գիորգի Շաքարաշվիլիի կանխամտածված խմբովի սպանության գործով դատավճիռը հայտարարել է մարտի 9-ին և բոլոր հինգ ամբաստանյալներին մեղավոր ճանաչել: Գործի դատավոր Բիձինա Ստուրուայի որոշմամբ, նրանցից երեքը ՝ Արչիլ Գագնիձեն, Վախտանգ Չիքովանին և Նիկոլոզ Ռեվազիշվիլին դատապարտվել են 16 տարվա ազատազրկման: Երկու անչափահասի պատժի չափը հայտարարվելու է այսօր: