Գիորգի Շաքարաշվիլիի սպանության գործով դատավորը դուրս է եկել խորհրդակցության
Մցխեթայի շրջանային դատարանի դատավոր, Բիձինա Ստուրուան, Գիորգի Շաքարաշվիլիի սպանության գործով դուրս է եկել խորհրդակցության:
Ինչպես հայտարարում է Վախտանգ Չիքովանիի փաստաբան, Լելա Գոգոլաձեն, նա սպասում է արդարացնող դատավճռին:
«Այսօր վերջին դատական նիստն էր և մենք սպասում ենք դատավճռին: Հաշվի առնելով այն, ինչ մենք այսօր լսել ենք մեղադրող կողմից և մեղադրյալներից, ինչպես նաև նախկինում հնչածները, սպասելիքները միայն արդարացնող են: Իր եզրափակիչ ելույթում Չիքովանին ասաց, որ ինքը անմեղ է և իր աչքերով չի տեսել մահացած Շաքարաշվիլիին: Նա փախել էր, մինչ Վախոն դուրս կգար մեքենայից: Ցավում է, որ նա այնտեղ էր, այդ վայրում և այդ ժամանակ, չնայած անմեղ է: Մենք սպասում ենք արդարացմանը», – հայտարարել է փաստաբանը:
Գիորգի Շաքարաշվիլիի կանխամտածված խմբովի սպանության դրվագում մեղադրանք է առաջադրվել հինգ անձի: Այս անձինք են՝ Վախտանգ Չիքովանին, Արչիլ Գագնիձեն, Նիկոլոզ Ռևազիշվիլին և անչափահասներ, Զ. Խ.-ն և Ա. Ք.-ն: