Գիորգի Մերեբաշվիլիին չեն կարող մեղադրանք առաջադրել զենքի կապակցությամբ, քանի որ նա չի ունեցել անօրինական որևէ նյութ. Փաստաբան
Գիորգի Մերեբաշվիլիին չեն կարող մեղադրանք առաջադրել զենքի կապակցությամբ, քանի որ նա չի ունեցել անօրինական որևէ նյութ. Փաստաբան

Երեկ Գլդանիի շրջանում ձերբակալված անձի փաստաբան Թամար Աբեսաձեն հայտարարում է, որ նռնակի մասին սխալ տեղեկություններ են տարածվել և իրականում իր պաշտպանյալը նռնակ չի ունեցել:

Ըստ նրա, ձերբակալվածին դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Փաստաբանն ասում է, որ Գիորգի Մերեբաշվիլիին չեն կարող մեղադրանք առաջադրել զենքի կապակցությամբ, քանի որ ինչպես պարզաբանում է Թամար Աբեսաձեն, նա չի ունեցել անօրինական որևէ նյութ:

«Դեռ ոչ մի մեղադրանք չի առաջադրվել, հավանաբար, նրան չեն մեղադրի զենքի ապօրինի գնման և պահման համար: Գիորգի Մերեբիշվիլիի խնդրանքն էր, իր վստահված անձը, հենց ես, գնայի այնտեղ և նա կհանձնվեր ոստիկանությանը: Նռնակի մասին տեղեկություն է տարածվել, սակայն այն չի հաստատվել, դա կեղծ տեղեկություն էր: Երբ ես մտա Գիորգի Մերաբիշվիլիի մոտ, նա ձեռքերը բարձրացված կանգնած էր ոստիկանների առջև: Ոստիկանության կողմից օրենքի խախտում տեղի չի ունեցել»,- հայտարարել է փաստաբանը:

Փաստաբանի խոսքով, ՝ նռնակի մասին տեղեկատվությունը մի քանի անգամ լսել է մինչ դեպքի վայր հասնելը:

«Հավանաբար սստիկանությունն ինքը տեղեկություն ուներ, որ նա նռնակ է պահում բաց վիճակում: Երբ ես առաջինը մտա նրա մոտ, ես նույնպես գիտեի, որ Գիորգի Մերաբիշվիլին ինձ չի վնասի, ես նրան շատ լավ գիտեմ, մենք ընկերներ ու հարազատներ ենք: Նա ուզում էր, որ ես ներկա գտնվեի մինչ ոստիկանությունը կձերբակալեր իրեն: Երբ ես ներս մտա, նա կանգնած էր ձեռքերը վեր և չուներ ապօրինի իր: Նրան չեն կարող մեղադրել զենք կրելու համար»,- հայտարարել է փաստաբանը:

Ըստ Թամար Աբեսաձեի, իրենք չունեն նյութեր ու ապացույցներ, որոնք կապացուցեին, որ Գիորգի Մերաբիշվիլին սպառնալիք է ներկայացրել ինչ-որ մեկի դեմ:

«Ինչ վերաբերում է սպառնալիքին, ապա եթե գործում առկա են հիմնավոր ապացույցներ, հնարավոր է այդ մասով մեղադրանք առաջադրվի, բայց նա դեռ կարգավիճակ չունի, և պարզապես ձերբակալված անձ է: Չկան նյութեր և ապացույցներ, հաստատելու այն հանգամանքը, որ նա ինչ-որ մեկին սպառնացել է, քանի որ դա ընտանեկան հակամարտություն էր: Գիորգի Մերաբիշվիլին տեղեկություն է ստացել այն մասին, որ ոստիկանությունը պետք է նրան բերման ենթարկի: Գիորգի Մերաբիշվիլին որոշել է, որ իր պաշտպանը լինի նրա կողքին, նախքան ոստիկանությունը նրան կտանի:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ որևէ մեկին կվնասեր կամ գործի կդնե որևէ տիպի սարքավորում, մեր այնտեղ գտնվելու ժամանակ չի հաստատվել: ՈՒղղակի, Գիորգի Մերաբաշվիլին իրեն ապահովագրեց, որ իր կողքին փաստաբան լիներ: Ես դա սպառնալիք չեմ համարում. Երբ ես ժամանեցի, նա պարզապես ուզում էր տեսնել իր կնոջը, ուզում էր խոսել նրա հետ», – հայտարարել է փաստաբանը:

Նրա տեղեկությամբ, ընտանեկան բռնության փաստով սկսվել է հետաքննություն:

«Հետաքննությունը պարզելու է, թե որքանով է ապացուցվող այս հանցագործությունը, և որքանով դա կարող է հիմք հանդիսանալ մեղադրանք առաջադրելու համար: Նա կանգնեցնող օրդեր ունեցել է շատ վաղ, այսօր այդ փաստաթուղթը չունի իրավական բեռ, չունի որևէ ծանրացուցիչ հանգամանք, քանի որ դա նախատեսված է օրենքով, օրդերը կորցնում է իր ուժը ժամկետը սպառվելուց անմիջապես հետո:

Նա կրում էր պայմանական պատիժ, սակայն ոչ բռնության համար: ԱՄՆ-ի քաղաքացի է, սակայն դատավարական օրենսդրությամբ տարբերվող պահանջներ չկան: Պարզապես ԱՄՆ-ի դեսպանատունը պետք է իմանա, որ իր երկրի քաղաքացին կալանավորված է, և դա արվել է, ինչպես գիտեմ, դեսպանատանն արդեն գիտեն դրա մասին: Նա զենք չուներ: Չնայած ռիսկ կար ու վախ ունեինք, որ կարող էր անկանխատեսելի բան պատահել, ես մտածում էի, որ իմ գալով ես կարող էի փրկել Գիորգի Մերաբիշվիլիի և այլ մարդկանց կյանքը, իհարկե, եթե դրա վտանգը լիներ: Երբ ես ժամանեցի, նա չուներ ապօրինի իր, միայն բանավոր հայտարարություն առ այն, որ նա ապօրինի իր ուներ, եթե ապացույցներ չունես, չես կարող մեղադրանք առաջադրել»,- հայտարարել է փաստաբանը:

Ներքին գործերի նախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպի և մեկ անձի ձերբակալության վերաբերյալ: