Գիորգի Մարգվելաշվիլին Եվրոպայում վրացիներին քրեական տեսանկյունից ներկայացնելը համարում է ռուսական քարոզի մի մաս
Գիորգի Մարգվելաշվիլին Եվրոպայում վրացիներին քրեական տեսանկյունից ներկայացնելը համարում է ռուսական քարոզի մի մաս

Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Եվրոպայում վրացիներին քրեական տեսանկյունից ներկայացնելը համարում է ռուսական քարոզի մի մաս: Այս մասին նա հայտարարել է Թելավում, ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Գիորգի Մարգվելաշվիլին այս հարցում բարձր է գնահատել պետության դերը և ուժային կառույցների գործողությունները:

«Բոլոր պետություններում և ազգերում կան հանցագործներ: Պետությունները տարբերվում են իրենց պայքարով քրեականության դեմ և այս առումով մեր երկրի ոստիկանության կցորդները լավ են աշխատում1

Այսօր ողջ աշխարհն է խոսում ռուսական քարոզի մասին: Նրանք փորձում են տարբեր գործողություններով մեր քաղաքացիների վրա բիծ թողել, իբրև վրացիները հանցագործներ են:

Վրաստանի հաջողությունները դժվար հասկանալի և անընդունելի են ռուս քաղաքական գործիչների համար: Ես տեսնում եմ, որ Վրաստանը բաց է այս հարցը քննարկելու համար: Պետք է աշխատենք մեր քաղաքացիներին ստույգ լրատվություն փոխանցելու ուղղությամբ»,-ասել է նախագահը: