Գիորգի Մարգվելաշվիլին Վրաստանում բնակվող հայերին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ

16:59, 06.01.2018

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Վրաստանում բնակվող հայերին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ:

«Իմ սիրելի համաքաղաքացիներ, սրտանց շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ: Մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը հարգելի է և կարևոր մեր ժողովուրդների ապագայի համար: Վրաստանում բնակվող հայերը մեծ ավանդ ունեն մեր երկրի զարգացման գործում: Ցանկանում եմ, որ 2018 թվականը բերի երջանկություն, խաղաղություն և բարեկեցություն մեր բոլորի ընտանիքներին»,- նշված է Գիորգի Մարգվելաշվիլիի շնորհավորական ուղերձում, որը տարածվել է նախագահի ֆեյսբուքյան էջում:

 

Նմանատիպ