Գիորգի Մարգվելաշվիլին Սերժ Սարգսյանին հրավիրել է Վրաստանի անկախության 100-ամյա հոբելյանին ներկա գտնվելու համար
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր դեմ առ դեմ հանդիպել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Վրաստանի նախագահի վարչության մամլո ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը, որը տեղի է ունեցել Վրաստանի նախագահի նստավայրում, քննարկվել են երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպման ընթացքում կարևորել է նախագահ Սարգսյանի այցը, որպես երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակի հաստատում:
«Վրաստանը ողջունում է Հայաստանի և Եվրոմիության միջև ձևակերպած խորը և համապարփակ համագործակցության մասին համաձայնագրին, որը Վրաստանը քննարկում է որպես Եվրոմիության կողմից ազդանշան և ապագայում փոխհամագործակցության նոր հնարավորություններ»,-հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:
Վրաստանի նախագահը ընդգծել է նաև այն փաստը, որ ՀՀ նախագահի այցը Վրաստան համընկել է Վրաստան-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ և նշել, որ այսքան տարիների ընթացքում երկու երկրները բարեկամության և բարիդրացիական հարևանության սկզբունքով կառուցել են նոր ձևաչափի միջպետական հարաբերություններ:
Վրաստանի նախագահը հանդիպման ժամանակ զրուցել է նաև Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի անօրեն գործողությունների մասին:
Գիորգի Մարգվելաշվիլին Սերժ Սարգսյանին մանրամասն լրատվություն է փոխանցել նաև Ռուսաստանի իշխանությունների որոշման կապակցությամբ, որը վերաբերում է բռնազավթված Սոխումիում Ռուսաստանի դաշնության մաքսային ծառայության ներկայացուցչության բացմանը, ինչպես նաև Ախալգորիում այդ մտադրության իրականացման մասին:
Գիորգի Մարգվելաշվիլին նշել է, որ Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում պարբերաբար խախտվում են մարդու իրավունքները:
Հեղինակ -
Edgar Barsegyan