Գիորգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով մեկնում է Արաբական Միավորված Էմիրություններ
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, առաջին տիկին Մակա Չիչուաի և Վրաստանի պետական պատվիրակության անդամների հետ միասին մեկնում է Արաբական Միավորված Էմիրություններ:
Նախագահի վարչությունում հայտարարում են, որ Գիորգի Մարգվելաշվիլիի այցի նպատակը, ԱՄԷ-ի հետ հարաբերությունների խորացումն է:
Ապրիլի 10-11-ին Գիորգի Մարգվելաշվիլին Աբու Դաբիում հանդիպելու է թագաժառանգ Շեյխ Մոհամեդ Բին Զաեդ Ալ Նահայանի հետ, որից հետո Դուբայում հանդիպում է ունենալու երկրի վարչապետ, Շեյխ Մոհամեդ Բին Ռաշիդ Ալ Մակտումի հետ: Գիորգի Մարգվելաշվիլին ծաղկեպսակ է դնելու Վահադ Ալ Կարամայի զինվորական հուշահամալիրի վրա և դասախոսություն է կարդալու Արաբական Միավորված Էմիրությունների ռազմավարական հետազոտությունների կենտրոնում:
Պատվիրակության կազմում են ՝ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Դմիտրի Քումսիշվիլին, Վրաստանի նախագահի վարչության ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին, արտաքին գործերի նախարարի տեղակալ Գիորգի Շարվաշիձեն, նախագահի միջազգային հարցերով քարտուղար Թենգիզ Փխալաձեն, ԱՄԷ-ում Վրաստանի դեսպան Ռոլանդ Բերիձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan