Գիորգի Մարգվելաշվիլին մասնակցել է մաքրման ակցիային
Գիորգի Մարգվելաշվիլին մասնակցել է մաքրման ակցիային

«Մաքրենք աշխարհը» միջազգային ամենամյա քարոզարշավի շրջանակներում, Թբիլիսիում անցկացված մաքրման ակցիային ներգրավվել է նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Նախագահը մասնակցել է Թբիլիսիի ծովի մերձակա տարածքի մաքրման աշխատանքներին: Ակցիային մասնակցել են նաև Վրաստանում տարբեր դեսպանությունների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ռազմական զինծառայողներ, քաղաքացիներ:

Սեպտեմբերի 15-16-ին աշխարհի ավելի քան 140 երկրում անցկացվում է «Մաքրենք աշխարհը» (Clean Up the World) միջազգային ամենամյա քարոզարշավը, որը հիմնադրվել է 1992 թվականին՝ ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (UNEP) նախաձեռնությամբ և միտված է տեղի միջավայրի բարելավմանը:

Վրաստանը նշված քարոզարշավին ակտիվորեն ներգրավվել է 2010 թվականից: