Գիորգի Մարգվելաշվիլին հրշեջ-փրկարարներին շնորհավորել է մասնագիտական օրվա կապակցությամբ
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրշեջ-փրկարարներին շնորհավորում է մասնագիտական օրվա կապակցությամբ:
«Շնորհավորո’ւմ եմ հրշեջ-փրկարարներին՝ մասնագիտական օրվա առիթով:
Գնահատելի է ձեր ամենօրյա անձնուրացությունը և աշխատանքը, որով դուք բարդ պայմաններում բարձր պրոֆեսիոնալիզմով և ջանասիրությամբ պայքարում եք մարդկանց կյանքի համար: Վրաց հանրությունը երբեք չի մոռանա մասնագիտական պարտականությունները կատարելիս զոհված փրկարարների անձնուրացությունը:
Խոնարհվում եմ Թբիլիսիում, հունիսի 13-ին ջրհեղեղի ժամանակ զոհված փրկարար Զուրաբ Մուզաշվիլու հիշատակի առջև, ով իր կյանքի գնով փրկեց բազմաթիվ մարդկանց կյանքեր:
Օրինակելի է ձեր անձնազոհությունը, վերաբերմունքը՝ մասնագիտության և մարդասիրական սկզբունքների և արժեքների նկատմամբ: Հենց այս արժանի օրինակներով են մեծանում սերունդներ և զարգանում պետությունը:
Շնորհակալություն եմ հայտնում աշխատանքի համար»,- նշված է նախագահի շնորհավորական ուղերձում: