Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպելու է հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամների հետ

14:38, 21.12.2017

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպելու է հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամների հետ:

Հանդիպման հիմնական թեման «հեռարձակման մասին» օրինագիծն է:

Հանդիպումը տեղի է ունենալու նախագահի նստավայրում ժամը 17:00-ին:

«Հեռարձակման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու կապակցությամբ Վրաստանի նախագահը մի քանի օր առաջ հանդիպում է ունեցել հանրային հեռարձակողի գործադիր խորհրդի  և ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչների հետ:

 

Նմանատիպ