Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է տեղի և միջազգային դիտորդական առաքելությունների հետ
Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է տեղի և միջազգային դիտորդական առաքելությունների հետ

Վրաստանի նախագահը ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ հանդիպումներ է ացկացնում միջազգային և տեղի դիտորդական առաքելությունների հետ: Այսօր Գիորգի Մարգվելաշվիլին առաջին հանդիպումն ունեցել է IRI-ի (Միջազգային հանրապետական ինստիտուտի) ներկայացուցիչների հետ: Նախագահը ծանոթացրել է այն հայացքներին և դիրքորոշումներին, որոնք դիտորդական առաքելության անդամներն ունեն նախընտրական միջավայրի հետ կապված:

Քաղաքական հարցերում Վրաստանի նախագահի խորհրդական Փիքրիա Չիխրաձեի հայտարարությամբ, դեռևս առաջին փուլի ավարտից հետո նախագահը դիտորդական առաքելություններին երկրորդ փուլի համար ևս ակտիվ գործունեությունը շարունակելու կոչ է արել:

IRI-ի դիտորդական առաքելության հետ անցկացված հանդիպմանը ներկա էին նախագահի վարչության ղեկավարը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, նախագահի խորհրդականը քաղաքական հարցերում, նախագահի խորհրդարանական քարտուղարը և նախագահի միջազգային քարտուղարը: