Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է Շվեդիայի պաշտպանության նախարար Պիտեր Հուլտքվիստին:
Նախագահի վարչության մամլո ծառայության տեղեկությամբ, հանդիպմանը, որին ներկա էին Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին, պաշտպանության նախարար Լևան Իզորիան և գլխավոր շտաբի ղեկավար Վլադիմիր Չաչիբաիան, խոսքը վերաբերել է Ռուսաստանի գործողություններին, նրա ռազմական քաղաքականությանը և այդտեղից բխող վտանգներին:
Ինչպես նշել է Վրաստանի նախագահը, եվրոպական անվտանգությունն անհնար է առանց Վրաստանի և Սև ծովի անվտանգության: Ավելացած ռազմական հռետորաբանության ֆոնին, Վրաստանի գործընկերների կողմից անհրաժեշտ է առավել շատ ներգրավվածություն:
Կողմերը հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման և ՆԱՏՕ-Վրաստանի վարժանքներում Շվեդիայի մասնակցության հարցը: