Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, դեմ առ դեմ հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նախագահը ՀՀ վարչապետին և պատվիրակության անդամներին հյուրընկալել է աշխատանքային ճաշին:
Վրաստանի նախագահի վարչության մամլո ծառայության լրատվությամբ, հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստան-Հայաստան հարաբերությունների զարգացմանը և միջազգային ձևաչափում համագործակցությանը վերաբերող հարցեր: Վրաստանի նախագահը հայտնել է ինտենսիվ քաղաքական բանակցության պատրաստակամություն: Գիորգի Մարգվելաշվիլին նշել է, որ վերջին ժամանակներին տեղի ունեցած իրադարձությունների խաղաղ զարգացումը աջակցելու է երկրի հետագա բարեկեցությանը և ժողովրդավարական զարգացմանը:
Ինչպես հայտարարել է Վրաստանի նախագահը, նրա համար ուրախալի է նորընտիր, ժողովրդավար լիդերի հետ հանդիպումը, որը նոր շունչ կտա Վրաստան-Հայաստան հարաբերություններին:
Նախագահի վարչության մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը նշվել է, որ այս տարի Վրաստանը և Հայաստանը տոնում են իր պետականության վերականգնման 100 ամյա հոբելյանը և Հայաստանի նախագահի մասնակցությունը, Թբիլիսիում տեղի ունեցած միջոցառումներին վրաց ժողովրդի համար ուներ խորհրդանշական նշանակություն:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, իր համար մեծ պատիվ է Վրաստանի նախագահի հետ հանդիպումը: Հայաստանի վարչապետը նշել է, որ վրացիների և հայերի ցանկությունը միմյանց սիրելն է:
Վրաստան կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է իր գործընկերոջ, Գիորգի Կվիրիկաշվիլիի և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan