Գիորգի Մարգվելաշվիլին Բրյուսելից մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Գիորգի Մարգվելաշվիլին Բրյուսելից մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Բրյուսելից մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Հատկանշական է, որ նախագահը Բրյուսելում հանդիպում է ունեցել ամերիկացի սենատորների և կոնգրեսականների հետ, որոնց հետ քննարկել է անվտանգության հարցերը:

Ինչպես լրագրողներին ասել է անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին, ԱՄՆ-ի դերը տարածաշրջանում կայունության պահպանման գործում մեծ է:

«Վրաստանի նախագահը Բրյուսելում մեկ անգամ ևս դիմել է սենատորներին և կոնգրեսմեններին, լինել ուշադիր ՆԱՏՕ-ի գալիք գագաթնաժողովի բովանդակության նկատմամբ, և որ Վրաստանի հարցը քննարկվի բարձր մակարդակով: Նախագահը ՆԱՏՕ-ի և Եվրամիության գերագույն ներկայացուցիչների հետ քննարկել է Վրաստանի Եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերը, ինչպես նաև մասնակցել է Բրյուսելի համաժողովին և զրուցել այն մարտահրավերների շուրջ, որոնք հրատապ են ինչպես Վրաստանի, այնպես էլ ողջ միջազգային համադաշնության համար:

«Նախագահը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատորներին և կոնգրեսականներին, և այդ հանդիպումների ժամանակ քննարկվել են այդ մարտահրավերներին վերաբերող հարցեր: Միացյալ Նահանգները մեծ դեր է խաղում տարածաշրջանում կայունության պահպանման ուղղությամբ և կարևոր է, որ նրանք շարունակեն իրենք քաղաքականությունը: Վրաստանի նախագահը Բրյուսելում մեկ անգամ ևս դիմել է սենատորներին և կոնգրեսմեններին, լինել ուշադիր ՆԱՏՕ-ի գալիք գագաթնաժողովի բովանդակության նկատմամբ, և որ Վրաստանի հարցը քննարկվի բարձր մակարդակով»,-ասել է Ռաքվիաշվիլին: