Գիորգի Մարգվելաշվիլին այսօր Բոլնիսիում հանդիպել է ազգային փոքրամասնությունների նախագահական «սովորենք վրացերենը» ծրագրի մասնակիցներին
Գիորգի Մարգվելաշվիլին այսօր Բոլնիսիում հանդիպել է ազգային փոքրամասնությունների նախագահական «սովորենք վրացերենը» ծրագրի մասնակիցներին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր Բոլնիսիում հանդիպել է ազգային փոքրամասնությունների նախագահական «սովորենք վրացերենը» ծրագրի մասնակիցներին:

Նախագիծը իրականացվում է 2015 թվականից, Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի աջակցությամբ և նախագահի պահուստային հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Հանդիպման վարող, ազգային փոքրամասնությունների հարցերով նախագահի խորհրդատու Սոփիո Շամանիդիի հայտարարությամբ, ազգային փոքրամասնություններով հոծ բնակեցված տարածաշրջաններում՝ Քվեմո Քարթլիում, Կախեթիում, Սամցխե Ջավախեթիում և Թբիլիսիում պետհամալսարանի պրոֆեսոր-մանկավարժները և մագիստրոսները պետական լեզուն և սահմանադրության սկզբունքները ազգային փոքրամասնություններին դասավանդում են ինտեգրված մեթոդով:

Ծրագրի միջոցով, պետական լեզուն սովորելու հետ մեկտեղ ձեռնհաս է դարձել, պարզ և հստակ լրատվություն, իրավունքների և պարտավորությունների մասին, որը սահմանված է օրենսդրությամբ:

Շամանիդիի խոսքերով, այս մեթոդը աջակցել է արագ և որակյալ ուսուցմանը, էթնիկ ոչվրացիներով բնակեցված տարածաշրջաններում: