Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչության ղեկավարի և խորհրդատուների հետ միասին այցելել է Խուրվալեթիի ծերանոց, հանդիպել այնտեղ բնակվող մարդկանց հետ և շնորհավորել նոր տարին:
Վրաստանի նախագահին ծերանոցում դիմավորել է կենտրոնի տնօրեն Լուդմիլա Սալիան և Գիորգի Մարգվելաշվիլիին ծանոթացրել է բենեֆիցիարների հիմնախնդիրների հետ: Նախագահի որոշմամբ, ծերանոցը ֆինանսական օգնություն կստանա նախագահի պահուստային հիմնադրամից:
Նախագիծը, որը մի քանի տարի առաջ մեկնարկել է «Արբայտեր Սամարիտեր Բունդ» գերմանական միջազգային բարեգործական կազմակերպության և «Աբխազիա» հումանիտար կենտրոնի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ի կառավարության ֆինանսավորմամբ, այսօր արդեն փնտրում է ֆինանսավորման աղբյուրներ և այս պահին գործունեությունը ծավալում է սեփական ֆինանսներով:
Ինչպես հայտարարել է Վրաստանի նախագահի վարչության ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին, կարևոր է, որ այս կենտրոնը շարունակի իր աշխատանքը:
Հեղինակ -
Edgar Barsegyan