Գիորգի Մարգվելաշվիլին «Անկախությունից՝ ազատություն - Հանրապետության 100-ամյակը» քարոզարշավն սկսել է Թելավիից
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին «Անկախությունից՝ ազատություն – Հանրապետության 100-ամյակը» քարոզարշավն սկսել է Թելավիից:
Գիորգի Մարգվելաշվիլին վրաց պետականության առջև ծառացած մարտահրավերների և վտանգների մասին խոսել է Թելավիի պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսոր-մանկավարժների հետ հանդիպմանը:
Վրաստանի Հանրապետության հռչակման 100-ամյակի առիթով, Վրաստանի նախագահը 2018 թվականը հռչակել է ազատության տարի: