Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է պատրիարքին և համայն Վրաստանին հարության տոնի առթիվ
Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք, սրբազնագույն Իլիա երկրորդը, տոնական պատարագից հետո մեկ անգամ ևս շնորհավորել է Սուրբ Երրորդության տաճարում գտնվող մարդկանց և դիմել երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:
«Մենք երջանիկ ազգ ենք, որ մեր աղոթքներին ներկա է մեր վարչապետը, Գիորգին: Ցանկանում եմ խնդրել նրան, որ շնորհավորի մեզ բոլորիս»,-ասել է պատրիարքը:
Վարչապետը շնորհավորել է պատրիարքին և ողջ Վրաստանին սուրբ հարության տոնի առթիվ:
«Շնորհավորում եմ բոլորիդ, ձեզ եմ շնորհավորում սրբազնագույն: Աղոթում եմ աստծուն, որ նրա որհնանքով Վրաստանը բարգավաճի և ամբողջանա, ցանկանում եմ բոլորին մաղթել առողջություն և ուրախություն»,-ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan