Գիորգի Կվիրիկաշվիլին Մյունհենում հանդիպել է Փատու Բենսուդայի հետ
Գիորգի Կվիրիկաշվիլին Մյունհենում հանդիպել է Փատու Բենսուդայի հետ

Հաագայի քրեական միջազգային դատարանի դատախազ Փատու Բենսուդան դրական է գնահատել 2008 թվականի պատերազմի հետաքննության գործընթացում վրացական կողմի հետ համագործակցության արդյունքները,-այս մասին դատախազը հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է այսօր Մհյունհենում:

Հանդիպմանը նշվել է, որ Վրաստանի իշխանությունները անում են հնարավորինս, որպեսզի Հաագայի դատարանի օգնությամբ պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն մարդիկ, ովքեր մեղավոր են մարդկության դեմ հանցանք գործելու մեջ:

Վարչապետը ողջունել է Թբիլիսիում, քրեական միջազգային դատարանի ներկայացուցչական գրասենյակի բացումը և դատարանի ներկայացուցչի նշանակումը:

Գիորգի Կվիրիկաշվիլին հույս է հայտնել, որ դա աջակցելու է Վրաստանի և միջազգային դատարանի համագործակցությանը: