Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոիվո Կլաարին:
«Հանդիպմանը խոսքը վերաբերել է Վրաստանի կառավարության «Քայլ՝ դեպի ավելի լավ ապագա» խաղաղարար նախաձեռնությանը, որի նպատակն էր Աբխազիայում և Ցխինվալիում շրջանների բնակչության հումանիտար և սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում, վստահության վերականգնում և հաշտեցման գործընթացի ակտիվացում:
Ուշադրությունը բևեռվել է կոնֆլիկտի խաղաղ կարգավորման գործընթացում Ժնևի միջազգային քննարկումների դերի և բանակցությունների ձևաչափի առավել ակտիվացման կարևորության վրա:
Կողմերը զրուցել են նաև անհետ կորած անձանց փնտրելու գործընթացում համագործակցության հարցերի մասին և ընդգծել այս գործընթացում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դրական ներգրավվածությունը:
Վրաստանի վարչապետը Եվրամիության հատուկ ներկայացուցչին շնորհակալություն է հայտնել այն կարևոր գործունեության համար, որը նա իրագործել է: