Գիորգի Կվիրիկաշվիլին ցավակցել է Մինդելիի հանքահորում մահացած բանվորների ընտանիքներին
Վրաստանի վարչապետ, Գիորգի Կվիրիկաշվիլին Տղիբուլիում, Մինդելիի հանքահորում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ցավակցել է զոհված հանքափորների ընտանիքներին:
Ինչպես նշել է վարչապետը, տուժածները գտնվում են հիվանդանոցում և անցնում են համապատասխան բուժում:
«Ցավակցում եմ Տղիբուլիում, Մինդելի հանքահորում զոհված բանվորների ընտանիքներին: Այս րոպեներին մենք կանգնած ենք նրանց կողքին: Այս պահին արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները գտնվում են դեպքի վայրում, իսկ տուժածները բուժում են անցնում կլինիկաներում»,-ասված է Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարության մեջ:
Տղիբուլիում, Մինդելիի անվան հանքահորում այսօր առավոտյան մահացել է 6 և տուժել երեք մարդ: Գոյություն ունեցող լրատվությամբ, վեց մարդ զոհվել է տեղում, իսկ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Նախնական տեղեկությամբ, հանքահորի թունելներից մեկում փլուզվել է տանիքը:
Պատահարի այլ մանրամասներ դեռևս անհայտ են:
Հեղինակ -
Edgar Barsegyan