Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր տեղի ունեցած միջադեպի պատճառով հայցում է հանրության ներողությունը
Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր տեղի ունեցած միջադեպի պատճառով հայցում է հանրության ներողությունը

Վրաստանի վարչապետն այսօր տեղի ունեցած միջադեպի պատճառով հայցում է հանրության ներողությունը: Ինչպես հայտարարել է վարչապետը «Հայրենասերների դաշինք»-ի հետ հանդիպումից առաջ, ցավոք, «Ազգային շարժման» որոշ ներկայացուցիչներ կարողացել են նրանց հունից հանել:

Կառավարության այսօրվա նիստին «Ազգային շարժման» հետ Նիկա Մելիայի ելույթին հետևեց առճակատում:

Մելիան վարչապետին անվանել է անգործունակ:

«Չեք ամաչում նույնիսկ նրանից, որ ձեզանից երրորդ մարդուն արդեն ընտրել է Իվանիշվիլին՝ ձեզ փոխարինող և մեզ այստեղ ներկայանում եք որպես վարչապետ: Ձեզ երբեք էլ չէին հարցնում, չեն էլ հարցնում և ոչ էլ կհարցնեն»,- դիմել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն Նիկա Մելիան:

Վարչապետը նրան դիմել է, որ չվիրավորեր բնակչությանը:

Կառավարությունը ի նշան բողոքի հեռացել է դահլիճից: Նախքան դահլիճից հեռանալը, բախումը ավելի է սրվել և վարչապետը Նիկա Մելիային դիմել է անպարկեշտ խոսքերով: