Գիորգի Կվիրիկաշվիլիին երկիրը ընդունել է 2,8 տոկոսանոց տնտեսական աճով և այն հանձնել 6,5 տոկոսանոց աճով. Դիմիտրի Քումսիշվիլի
Գիորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնաթողությանը սոցիալական ցանցում արձագանքել է, առաջին փոխվարչապետի պարտականությունների կատարող Դիմիտրի Քումսիշվիլին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գիորգի Կվիրիկաշվիլիին, մարդուն, որը մեր երկրում իրականացրել է բազմաթիվ բարեփոխումներ: Նա երկիրը ընդունել է 2,8 տոկոսանոց տնտեսական աճով և այն հանձնել 6,5 տոկոսանոց աճով: Հավատում եմ, որ այդ դրական գործընթացները, որոնք սկսվել են մեր երկրում կշարունակվեն»,- գրել է Քումսիշվիլին:
Այսօր Գիորգի Կվիրիկաշվիլին հեռացել է վարչապետի պաշտոնից: Դրա հետ մեկտեղ, վարչապետի պաշտոնաթողության պատճառով, իրավասությունները դադարեցվել են բոլոր նախարարների համար:
«Այսօր այն պահն է, երբ կուսակցության նախագահին պետք է տրվի հնարավորություն, թիմը համալրել սեփական տեսակետի համաձայն»,-Այս մասին հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan