Գիորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնաթողությունը բացառվում է. Թամար Չուգոշվիլի

11:29, 18.12.2017

Խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլիի հայտարարությամբ, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնաթողությունը բացառվում է:

Այս մասին Չուգոշվիլին հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլիի հնարավոր պաշտոնաթողության մասին տարածված լուրը և խորհրդարանական մեծամասնության անդամ Զաքարիա Քուցնաշվիլիի հայտարարությունը մեկնաբանելիս:

Հիշեցնենք, մի քանի օր առաջ պատգամավոր Զաքարիա Քուցնաշվիլին վարչապետի հրաժարականի մասին առաջադրված հարցին պատասխանել է, որ ոչինչ չի բացառվում:

 

Նմանատիպ