Գիորգի Կախիանի. Կսպասենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, եթե որևէ իրավական փաստարկ կարդանք, լրջորեն կմտածենք, կքննարկենք և գուցե նույնիսկ հաշվի առնենք
«Դժվար է պատկերացնել, թե ինչ փաստարկ կարող է լինել թափանցիկության դեմ, բայց մենք կսպասենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը»,- ասաց խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Կախիանին։
Նրա խոսքով, եթե եզրակացության մեջ լինեն իրավական փաստարկներ, դրանք կքննարկվեն, գուցե նույնիսկ հաշվի կառնվեն։
«Սպասում ենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, առջևում նախագահի վետոն է։ Եթե որևէ մեկը ցանկանում է մտնել քննարկման, մենք պատրաստ ենք դրան։ Եթե կան իրավական փաստարկներ, ներկայացրեք դրանք։ Մենք շատ ուշադիր կուսումնասիրենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, քանի որ ինձ իսկապես հետաքրքիր է, թե ինչ իրավական փաստարկներ ու դիտողություններ կարող են լինել։ Դժվար է պատկերացնել, թե ինչ փաստարկ կարող է լինել թափանցիկության դեմ։ Եզրակացության մեջ որևէ իրավական փաստարկ կարդալու դեպքում լրջորեն կմտածենք, կքննարկենք և միգուցե նույնիսկ հաշվի կառնենք։ Մինչ այդ մենք պատրաստ ենք քննարկման։ Ափսոս, որ մինչ այժմ փաստարկները չենք տեսել»,- ասաց Կախիանին։
Խորհրդարանը մայիսի 15-ին երրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագիծը։ Ինչպես հայտնի է, Վենետիկի հանձնաժողովը հաջորդ շաբաթ կհրապարակի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վերաբերյալ իր եզրակացությունը։