Գիորգի Գվիմրաձեն Էդինբուրգում նոր լուրերի վեհաժողովին զրուցել է առաջին ալիքի նախագծերի և յոթ լեզվանի վեբպլատֆորմի մասին
Էդինբուրգում ընթանում է, նոր լուրերի վեհաժողովի 13-րդ նստաշրջանը, որը ամեն տարի անց է կացվում Եվրոպայի հեռարձակողների (EBU) միության կազմակերպմամբ: Միջոցառմանը մասնակցում են նոր լուրերի բաժանմունքների տնօրենները և գլխավոր խմբագիրները:
Վեհաժողովի նիստին խոսքով ելույթ է ունեցել հանրային հեռարձակողի նոր և ընթացիկ լուրերի բլոկի տնօրեն Գիորգի Գվիմրաձեն, ով զրուցել է առաջին ալիքի ընթացիկ նոր նախագծերի՝ «բազմազգ Վրաստան» և յոթ լեզվով կայք էջի մասին:
Վեհաժողովի մասնակիցներին հնարավորություն է տրվել անց կացնել քննարկումներ, կիսել միմյանց հետ աշխատանքային փորձը, ինչպես նաև զրուցել լուսաբանման բարելավման, ծախսերի կրճատման և մամլո շուկայի փոփոխություններին ադապտացվելու մասին:
Նոր լուրերի վեհաժողովի 13-րդ հանդիպումը Էդինբուրգում այս տարի անց է կացվում Բրիտանիայի հանրային հեռարձակողի BBC-ի կազմակերպմամբ:
Հեղինակ -
Edgar Barsegyan