Գիորգի Գվարակիձեն հանդիպել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Թուրքերի հետ
Գիորգի Գվարակիձեն հանդիպել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Թուրքերի հետ

Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն հանդիպում է ունեցել Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուստաֆա Թուրքեր Արիսի հետ։ Այս մասին հայտնել է Վրաստանի դատախազությունը։

Գործակալության տվյալներով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև առկա գործընկերության և երկկողմ համագործակցության խորացման հարցերը։

«Կողմերը քննարկել են Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների միջև արդյունավետ համագործակցությունը և ապագայի ծրագրերը։ Հույս է հայտնվել, որ այս համագործակցությունը կխորանա համատեղ ջանքերով։

Գլխավոր դատախազությունում կայացած հանդիպմանը մասնակցել են գլխավոր դատախազի տեղակալ Ամիրան Գուլուաշվիլին, միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Գիորգի Միկավան, Թուրքիայի Հանրապետության դեսպանի երրորդ օգնական Ուգուր Թահնալին, ինչպես նաև ներքին գործերի խորհրդականներ Հաքան Բեչելին և Նեջմեթթին Թեթիքը», – ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։