Գիորգի Գախարիայի ղեկավարությամբ տեղի է ունեցել ներդրողների խորհրդի հերթով 14-րդ նիստը
Գիորգի Գախարիայի ղեկավարությամբ տեղի է ունեցել ներդրողների խորհրդի հերթով 14-րդ նիստը

Գիորգի Գախարիայի ղեկավարությամբ տեղի է ունեցել ներդրողների խորհրդի հերթով 14-րդ նիստը, որի ընթացքում  քննարկել են՝ «կովիդ 19»-ի ժամանակաշրջանում մարտահրավերներին, համավարակային ճգնաժամին արձագանքելու ուղղությամբ ձեռնարկված քայլերին, 2020 թվականին իրականացված գործունեության արդյունքներին և 2021-2022 թվականների համար ռազմավարական ծրագրերին վերաբերող հարցեր:

Նիստը բացել է վարչապետը: Գիորգի Գախարիան նշել է, որ համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի պայմաններում, կառավարության համար հատկապես առաջնային են աշխատատեղերի պահպանումը, ներդրողների և տեղական արտադրողների խթանումը:

Հանդիպմանը մասնակիցներին դիմել է նաև Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան, Մարկ Քլեյթոնը:

Խորհրդի անդամներն ամփոփել են 2020 թվականին իրականացված գործունեության և իրականացված բարեփոխումների արդյունքները: Հանդիպման ընթացքում քննարկվել են «կովիդ 19»-ի ժամանակաշրջանի մարտահրավերները և համավարակային ճգնաժամին արձագանքելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Ընդգծվել է ճգնաժամից տուժած բիզնեսի և կոնկրետ ոլորտներին օգնելու կարևորությունը: Նշվել է, որ կառավարության և բիզնեսի միջև կապը ակտիվորեն կշարունակվի նաև 2021 թվականին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է 2021-2022 թվականների գործողությունների ծրագիրը: Ուշադրության կենտրոնում էր տնտեսության բացումը, սահմանափակումների վերացման և հետհամավարակային տնտեսական ծրագրի իրականացման գործընթացի մեկնարկը և 2021 թվականին կառավարության կողմից այդ ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ քայլերը: Խորհրդի անդամները քննարկել են նաև Վրաստանի կառավարության պատվաստումների ծրագիրը:

Նիստում քննարկել են, թե ճգնաժամային պայմաններում բիզնեսին աջակցելու համար ինչ լրացուցիչ քայլեր կարելի է ձեռնարկել:

Ներդրողների խորհրդի նիստում համաձայնել են, որ հանդիպումներն ավելի ինտենսիվ կլինեն ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում և արդյունավետորեն հաղթահարելու համավարակով պատճառած տնտեսական ճգնաժամը:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: