Գիորգի Գախարիան Հելգա Շմիդին շնորհավորել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար նշանակվելու առիթով
Գիորգի Գախարիան Հելգա Շմիդին շնորհավորել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար նշանակվելու առիթով

Հելգա Շմիդին անկեղծորեն շնորհավորում եմ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար նշանակվելու առիթով,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան գրում է «Թվիթեր» սոցիալական ցանցում:

Կառավարության ղեկավարը հույս է հայտնում, որ Հելգա Շմիդի ղեկավարության ընթացքում նոր հնարավորություններ կհայտնվեն:

«Վստահ եմ, որ Ձեր ղեկավարության ընթացքում միջազգային հասարակության և Վրաստանի համար կծագեն հրատապ ուղղություններով առաջխաղացման նոր հնարավորություններ»,- գրում է վարչապետը: