Գիորգի Գախարիան դարձել է «Բեռլինի Հերցի» դպրոցի հետազոտող
Գիորգի Գախարիան դարձել է «Բեռլինի Հերցի» դպրոցի հետազոտող

Վրաստանի նախկին վարչապետ, «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան դարձել է «Բեռլինի Հերցի» դպրոցի հետազոտող։

Այս մասին հաղորդվել է «Հերցի դպրոցի» կայքում։

«Գիորգի Գախարիան ներկայումս «Հերցի դպրոցի» հետազոտող է։ Նա նաև Հերցի դպրոցի Ժակ Դոլոր կենտրոնի հրավիրված հետազոտող է, որտեղ նրա հետազոտությունները կենտրոնացած են Վրաստանի եվրոպական ինտեգրման ուսումնասիրության վրա՝ եվրոպական անվտանգության պրիզմայով։ Հետազոտության նպատակն է քննադատաբար գնահատել Վրաստանի հնարավոր անդամակցության անվտանգության հետևանքները՝ հաշվի առնելով Եվրամիություն-Վրաստան հարաբերությունների պատմական, քաղաքական, սոցիալ-տնտեսական և անվտանգության ասպեկտները, որոնք որոշում են Եվրամիության և Վրաստանի միջև հարաբերությունները։ Հետազոտությունն օգտագործում է գործնական մեթոդներ, այդ թվում՝ խորը հարցազրույցներ Եվրոպական հանձնաժողովի և անդամ պետությունների առաջատար որոշում կայացնողների հետ», – ասվում է «Հերցի դպրոցի» տեղեկատվության մեջ։