Գիորգի Գախարիան Բաթումիում հանդիպել է կրթության ոլորտի ներկայացուցիչներիn
Գիորգի Գախարիան Բաթումիում հանդիպել է կրթության ոլորտի ներկայացուցիչներիn

«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան Բաթումիում հանդիպել է կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ: Տեղեկատվությունը տարածում է կուսակցության մամուլի ծառայությունը:

Գիորգի Գախարիայի հետ միասին միջոցառմանը մասնակցում էին «Հանուն Վրաստանի» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Կոնստանտին Անանիաշվիլին, Աջարիայի տարածաշրջանային կազմակերպության ղեկավար Իրակլի Միքելաձեն և Ալեքսանդր Դավիթաձեն:

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները և համակարգի կառուցվածքային բարեփոխման անհրաժեշտությունը, որի արդյունքում կստեղծվի. Միջավայր, որտեղ ուսուցիչը կկենտրոնանա ինքնազարգացման վրա, ինչպես նաև կլինի պատշաճ վարձատրություն երիտասարդ ուսուցիչների համար և արժանի մոտեցում վաստակաշատ ուսուցիչներին: Հանդիպման ընթացքում կարևորվեց ուսումնական ծրագրերի և պլանների փոփոխումը՝ համապատասխան ժամանակակից պահանջներին, աշակերտներին որակյալ գիտելիքներ տալով, ինչը նրանց կդարձնի մրցունակ զբաղվածության տեսանկյունից», – ասացին կուսակցությունում: