Գիորգի Գախարիա. Գոչա Լորթքիփանիձեն կլինի Հաագայի առաջին վրացի դատավորը, ես հպարտ եմ այս մեծ ձեռքբերումով

17:07, 19.12.2020

Գոչա Լորթքիփանիձեն կլինի Հաագայի դատարանում առաջին վրացի դատավորը, ես հպարտ եմ այս մեծ ձեռքբերումով, – այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:

Ըստ նրա, Գոչա Լորթքիփանիձեն, իր արհեստավարժության շնորհիվ, կլինի միջազգային քրեական դատարանի լավագույն դատավորներից մեկը:

«Այսօր հայտնի դարձավ մի շատ կարևոր նորություն. Արևելյան Եվրոպայի քվոտայով Հաագայի դատարանի դատավոր ընտրվեց Գոչա Լորթքիփանիձեն: Նա կլինի Հաագայի դատարանում մեր երկրի պատմության մեջ առաջին վրացի դատավորը:

Ես հպարտ եմ այս մեծ ձեռքբերումով և վստահ եմ, որ ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմով նա կդառնա Միջազգային քրեական դատարանի լավագույն դատավորներից մեկը:

«Պարոն Գոչան մի քանի ամիս անց կսկսի կատարել այդ պատվավոր և միևնույն ժամանակ շատ պատասխանատու լիազորությունները, մինչ այդ նա կշարունակի աշխատել մեր թիմում և կարևոր բաներ անել մեր երկրի համար», – հայտարարել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Գոչա Լորթքիփանիձեն ընտրվել է Միջազգային քրեական դատարանի դատավոր:

Նմանատիպ