Գիորգի Գախարիա. Ցավակցում եմ Շատիլիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին և մտերիմներին
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ցավակցություն է հայտնում Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի համար:
«Ցավակցություն եմ հայտնում Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ցնցող ողբերգության պատճառով, որի հետևանքով զոհվեցին մեր քաղաքացիները, կան տուժածներ: Վշտակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և մտերիմներին: Ինտենսիվ ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ: Մեր բժիշկներն անձնվիրաբար պայքարում են տուժածների կյանքը փրկելու համար և հույս եմ հայտնում, որ կհաջողվի նրանց փրկել»,- գրում է Գիորգի Գախարիան «ֆեյսբուքում»:
Դուշեթիում, Շատիլիի ճանապարհին ավտովթարի հետևանքով զոհվել է 12 մարդ: Ավտովթարի հետևանքով տուժած երեք ուղևորների վիճակը ծանր է: