Գիորգի Գախարիա. Անկեղծորեն խոստովանում ենք, որ Ծաղկազարդի տոնին ՆԳՆ-ը պետք է գործեր առավել արդյունավետ
Գիորգի Գախարիա. Անկեղծորեն խոստովանում ենք, որ Ծաղկազարդի տոնին ՆԳՆ-ը պետք է գործեր առավել արդյունավետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի դեմ պայքարի պատճառով հայտարարված արտակարգ դրության ռեժիմի խախտման համար գործարկված տուգանքների խստացում չի նախատեսվում:

Սակայն, վարչապետի խոսքով, նախատեսվում է խստացնել դրա իրականացումը:

Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, պետական ինստիտուները և առաջին հերթին, ներքին գործերի նախարարությունը Ծաղկազարդի տոնին պետք է գործեր առավել արդյունավետ:

«Տուգանքների խստացում չի նախատեսվում, այլ նախատեսվում է իրականացման խստացում: Իրականացման մասով խոստովանում ենք, բացարձակապես անկեղծ, որ Ծաղկազարդի տոնին պետական ինստիտուտները և առաջին հերթին ՆԳՆ-ը պետք է գործեին առավել արդյունավետ: Մենք դա խոստովանում ենք»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: