Գիորգի Գաբունիա. Ռադիկալ ուժի նպատակը դեստրուկցիան է, ինչը երկիրը թույլ չի տա. տեսեք, թե ինչ է կատարվում, ամենուր պատերազմ է, այս բարդագույն միջավայրում Վրաստանում ոչ միայն խաղաղություն է, այլև տնտեսությունն է զարգանում
Գիորգի Գաբունիա. Ռադիկալ ուժի նպատակը դեստրուկցիան է, ինչը երկիրը թույլ չի տա. տեսեք, թե ինչ է կատարվում, ամենուր պատերազմ է, այս բարդագույն միջավայրում Վրաստանում ոչ միայն խաղաղություն է, այլև տնտեսությունն է զարգանում

Վրաստանում գոյություն ունի ռադիկալ ուժ և ոչ թե ընդդիմություն։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ ուժը երբեք չսպառնա երկրին. այս մասին հայտարարել է խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիան։

Գիորգի Գաբունիայի խոսքով՝ Վրաստանը վարում է ազգային շահերի վրա հիմնված քաղաքականություն, իսկ ռադիկալ ուժը հակաազգային է և կառավարվում է դրսից։

«Վրաստանը երբեք չպետք է թույլ տա, որ իշխանության գա դրսից կառավարվող ուժ, այն դեպքում, երբ իրենք իսկ խոստովանում են, որ կառավարվում են դրսից, մշտական կապի մեջ են արտաքին ֆինանսավորողների և տերերի հետ։ Այդ մարդիկ սպառնում են, թե կգան իշխանության, հարցնում եմ՝ ինչպե՞ս կգան։ Ընտրություններին չեն մասնակցում, խորհրդարան չեն մտել։ Նրանց միակ նպատակը բռնությունն ու հեղափոխական գործընթացներն են։ Դուրս են եկել լեգալ քաղաքական տարածքից։ Այս ուժերը չեն մասնակցում քաղաքական գործընթացին, հետևաբար, նրանց միակ նպատակը ապակայունացումն ու ռադիկալացումն է, ինչը երկիրը թույլ չի տա։ Թվում է, թե այս խոսքերը հնացել են, բայც նայեք՝ ինչ է կատարվում դրսում՝ թե՛ հյուսիսում, թե՛ հարավում, ամենուր պատերազմ է։ Մեր երկրի շուրջ ամենուր կրակոցներ են, և այս բարդագույն միջավայրում Վրաստանում ոչ միայն խաղաղություն է, այլև տնտեսությունն է զարգանում», – նշել է Գիորգի Գաբունիան։