Գիորգի Էրաձեն նշանակվել է «Վրաստանի փոստ»-ի գլխավոր տնօրեն
«Վրաստանի փոստ» ՍՊԸ-ն ունի նոր գլխավոր տնօրեն։ Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ այս պաշտոնում նշանակվել է Գիորգի Էրաձեն, ով ունի փոստային և տրանսպորտային ու բեռնափոխադրման ծառայությունների ոլորտում ղեկավար պաշտոններում աշխատելու մեծ փորձ։
Գիորգի Էրաձեն ունի միջազգային իրավունքի ակադեմիական աստիճան, ունի միջազգային վկայականներ բեռնափոխադրումների անվտանգության կառավարման համակարգերի, տեղեկատվական և ավիացիոն անվտանգության, ինչպես նաև հյուրընկալության և զբոսաշրջության կառավարման ոլորտներում։
Գիորգի Էրաձեն «Վրաստանի փոստ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնում փոխարինել է Լևան Չիկվաիձեին։
«Վրաստանի փոստ» բաժնետիրական ընկերությունը 100 տոկոսով պետական սեփականություն հանդիսացող ընկերություն է։ Այն երկրի ամենամեծ փոստային կազմակերպությունն է, որն ունի սպասարկման կենտրոնների ամենամեծ ցանցը։ Ընկերությունը շահագործում է 80 սպասարկման կենտրոն ամբողջ Վրաստանում։ «Վրաստանի փոստ»-ը երկրի առաջատար փոստային օպերատորն է, որը իր հաճախորդներին մատուցում է ծառայություններ համընդհանուր փոստային ծառայությունների շրջանակներում», – ասվում է Էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ։