Գիորգի Չոգովաձե. «Ryanair» ավիաընկերության Վրաստան մուտքը նշանակում է ավելի շատ եվրոպացի զբոսաշրջիկ
Գիորգի Չոգովաձե. «Ryanair» ավիաընկերության Վրաստան մուտքը նշանակում է ավելի շատ եվրոպացի զբոսաշրջիկ

«Ryanair» ավիաընկերության Վրաստան մուտքը նշանակում է ավելի շատ եվրոպացի զբոսաշրջիկ,- այս մասին հայտարարել է Օդանավակայանների միության ղեկավար Գիորգի Չոգովաձեն:

Ինչպես նշել է Գիորգի Չոգովաձեն, գրեթե 10 տարի «Ryanair»-ի հետ անցկացվում էին բանակցություններ:

«Այսօր կնքել ենք պայմանագիր, որի արդյունքում ընթացիկ տարում երեք ուղղությամբ կիրականացվեն ավիաչվերթներ: «Ryanair» ավիաընկերության մուտքը Վրաստան նշանակում է ավելի շատ եվրոպացի զբոսաշրջիկ: Ապագայում ևս կավելանան Եվրամիության երկրներ և դա նշանակում է, որ Եվրոպան առավել կմոտենա Վրաստանին»,- հայտարարել է Գիորգի Չոգովաձեն:

Վրացական կողմի և իռլանդական փոքր բյուջե ունեցող «Ryanair» ավիաընկերության միջև կնքվել է  փոխադարձ համագործակցության մասին պայմանագիր:

Պայմանագիրն ստորագրել են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Վրաստանի օդանավակայանների միության» տնօրեն Գիորգի Չոգովաձեն և «Ryanair»-ի կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ Բրայենը: