Գինու ազգային գործակալության տեղեկությամբ, Ռաճայում վերամշակվել է մոտ 600 տոննա խաղող
Գինու ազգային գործակալության տեղեկությամբ, Ռաճայում ռթվելին (խաղողահավաքը) ակտիվ փուլում է և բերքի տեղավորումն իրականացվում է անխափան:
Գործակալության հոկտեմբերի 12-ի տվյալներով, Ռաճայում վերամշակվել է մինչև 600 տոննա՝ Ալեքսանդրուլի և Մուջուրեթուլի:
Գործակալության տվյալներով, Ամբրոլաուրիի մունիցիպալիտետում, տարբեր վայրերում բացվել է խաղողի ընդունման 20 կետ, ինչը բնակչությանը թույլ է տալիս առանց որևէ խնդրի հանձնել բերքը:
Այս տարի Ռաճայում, սպասում են «Խվանչկարայի» հումքային բազայի, Ալեքսանդրուլի և Մուժուրեթուլի բերքի աննախադեպ քանակ՝ 2500 տոննա:
Ռաճա-Լեչխումիի մարզում խաղողի բերքը տեղավորելու նպատակով, Ամբրոլաուրի քաղաքում բացվել է խաղողի բերքահավաքը համակարգող շտաբ: Ըստ Գինու ազգային գործակալության նախագահ, Լևան Մեխուզլաի, առատ բերքի և «կովոդ 19» համավարակի ֆոնին, գինեգործության և խաղողագործության ոլորտում առկա մարտահրավերներին չնայած, Ռաճայում խաղողի բերքը հաջող կհանձնվի և չի մնա ոչ մի կիլոգրամ:
Միևնույն ժամանակ, ռթվելին վերջին փուլում է Կախեթիում, որտեղ, ներկայիս տվյալների համաձայն, վերամշակվել է մինչև 267 հազար տոննա խաղող: