Գինի արտադրող վրացական ընկերությունները մասնակցել են Միացյալ Նահանգներում տեղի ունեցած միջազգային ցուցահանդեսին
Քվերիի գինի արտադրողները ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում մասնակցում են՝ RAW Wine (The artisan wine fair) բնական գինիների միջազգային ցուցահանդեսին:
Գինու ազգային գործակալության աջակցությամբ, այս տարի ցուցահանդեսին Վրաստանից ներկայացված է տասը գինու մառան:
Ցուցահանդեսին այցելած մարդկանց հնարավորություն է տրվել ծանոթանալ վրացական գինու արտադրության հնագույն ավանդույթների, նրա մշակույթի և պատմության հետ:
Վրացի գինեգործների հայտարարությամբ, ցուցահանդեսը ընթանում է հաջող և վրացական գինու հանդեպ մեծ հետաքրքրություն կա, ինչպես մասնագետների, այնպես էլ սպառողների կողմից: Նրանց խոսքով, ներմուծողների հայտնաբերման և գինու վաճառքի ծավալը մեծացնելու տեսանկյունից այս ցուցահանդեսին մասնակցությունը անչափ կարևոր էր:
Նյու Յորքի ցուցահանդեսին մասնակցող ընկերությունները նոյեմբերի 3-4-ը կմասնակցեն նաև Լոս Անջելեսում անցկացվող նմանատիպ ՝ RAW Wine LA ցուցահանդեսին:
Լրատվությունն այս մասին տարածում է գինու ազգային գործակալությունը: