Գիգի Ուգուլավան դատարանի կողմից տուգանվել է երեք հազար լարիով
Գիգի Ուգուլավան դատարանի կողմից տուգանվել է երեք հազար լարիով

Գիգի Ուգուլավան դատարանի կողմից տուգանվել է երեք հազար լարիով։ Նրա արարքը դատավորի կողմից ճանաչվել է վարչական իրավախախտում։

Ինչպես նշել է Գիգի Ուգուլավան, իշխանությունը փորձում է տուգանքներով և ձերբակալություններով վախեցնել քաղաքացիական ակտիվիստներին և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին։

«Եթե 3 հազար լարի բաժանենք 48 ժամի վրա, կստացվի, որ Մառնեուլի կապեզեի համար ստացվել է 1500 լարի, հինգ աստղանի հյուրանոցի գին են դուրս բերել։ Կատակը մի կողմ դնելու, իշխանությունը փորձում է նման տուգանքներով ու ձերբակալություններով վախեցնել քաղաքացիական ակտիվիստներին և կուսակցությունների ներկայացուցիչներին։ Բացարձակ հիմարություն է սա: Սրանով ճգնաժամը չես վերացնի, սրանով ճգնաժամը կխորացնես»,- ասաց Գիգի Ուգուլավան։

Այսօրվա նիստում կողմերը քննարկեցին առկա ապացույցները։ Հետաքննությունը Գիգի Ուգուլավային մեղադրում է ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու մեջ։