Գիգի Ուգուլավա. Վաղը կհանդիպենք բողոքի ցույցերի հարցով, որից հետո հասարակությանը կներկայացնենք վերջնական ծրագիրը
Որևէ ընդդիմախոս թեկնածու և ընդդիմադիր կուսակցություն չի մասնակցում կեղծված ընտրություններին: Չնայած նրան, որ երկրորդ փուլ անցած բոլոր թեկնածուները կլինեն քվեաթերթիկում, մեր համատեղ քաղաքական որոշումն է, որ չենք մասնակցում երկրորդ փուլին,- այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավան:
Նրա խոսքով, բողոքի ցույցերի հետ կապված վերջնական պլանները կքննարկեն վաղը:
«Ինչ վերաբերում է նոյեմբերի 21-ին անցկացվելիք բողոքի ցույցերին, քննարկում ենք տարբեր տարբերակներ: Վաղը, ժամը 12:00-ին հավաքվում ենք և կորոշենք վերջնական պլանը, գրաֆիկը և կհայտնենք հասարակությանը և մամուլին: Ցանկանում եմ, մեր քաղաքացիներին, ովքեր համարում են, որ ընտրությունները կեղծվել են, չմասնակցեն նոյեմբերի 21-ի կեղծիքին և հակառակը՝ մասնակցել բողոքի ցույցերին»,- հայտարարել է Գիգի Ուգուլավան: