Գիգի Ուգուլավա. Նոյեմբերի 21-ի ցույցի ճշգրիտ դիզայնը դեռևս հայտնի չէ
Գիգի Ուգուլավա. Նոյեմբերի 21-ի ցույցի ճշգրիտ դիզայնը դեռևս հայտնի չէ

Նոյեմբերի 21-ի ցույցի ճշգրիտ դիզայնը դեռևս ճշտվում է և հայտնի չէ,- այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկը, Գիգի Ուգուլավան:

«Կլինեն տարբեր տիպի ցույցեր: Կարծում եմ, կլինեն ավտոշարասյուներ, որոնք կերթևեկեն քաղաքում, կհիշեցնենք քաղաքացիներին, որ երկրորդ փուլը նույնպիսի կեղծիք է, ինչպես առաջին փուլն էր: Սակայն ինչպիսին կլինի այս դիզայնը, կսահմանենք նոյեմբերի 18-ից հետո»,- հայտարարել է Գիգի Ուգուլավան: