Գիգի ՈՒգուլավային ձերբակալելու կապակցությամբ Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը տարածում է հայտարարություն
Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը արձագանքել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկի ՝ Գիգի Ուգուլավայի ձերբակալությանը:
«Եվրամիությունը ուշադիր ուսումնասիրում է, ընդիմության առաջնորդներից մեկի՝ Գիգի ՈՒգուլավայի հանդեպ, Վրաստանի գերագույն դատարանի վերջին վճիռը: Վերոնշյալ դատավճռի շուրջ գոյություն ունեցող հանգամանքները չեն նպաստում քաղաքական երկխոսությանը, որն ուղղված է Վրաստանում քաղաքական իրավիճակի կայունացմանը, որն անչափ անհրաժեշտ է:
Դատական համակարգի անկախության բարձրագույն պափանիշների պաշտպանությունը, արդար դատավարությունը և օրենքի գերակայությունը, Վրաստանի և Եվրամիության միջև ձևակերպված ասոցացման համաձայնագրի կարևոր պարտավորությունն է:
Եվրամիությունը շարունակում նաև հետևել Վրաստանում ընթացող այլ մեծ հետաքրքրություն առաջացնող դատավարություններին,-ասված է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության հաղորդագրության մեջ: