Գիգա Բուկիան գտնում է, որ թմրաքաղաքականության ազատականացման կապակցությամբ պատրաստված օրենսդրական փաթեթի քննարկումը պետք է դադարեցվի
Գիգա Բուկիան գտնում է, որ թմրաքաղաքականության ազատականացման կապակցությամբ պատրաստված օրենսդրական փաթեթի քննարկումը պետք է դադարեցվի

Խորհրդարանի «Պահպանողականներ» խմբակցության նախագահ Գիգա Բուկիան գտնում է, որ թմրաքաղաքականության ազատականացման կապակցությամբ պատրաստված օրենսդրական փաթեթի քննարկումը ոչ միայն պետք է դադարեցվի, այլ   ընդհանրապես պետք  է  ետ ուղարկվի խորհրդարանից:

Ինչպես Բուկիան հայտարարել է առաջին ալիքի հետ զրույցում,  նա համաձայն  է պատրիարքարանի հայտարարության բովանդակության հետ, որի համաձայն օրինագիծը դեռ լավ մշակված չէ: Նրա խոսքերով, օրինագծը  նախաձեռնելու ժամանակ մեծամասնությունում նույնպես հնչել են տարբերվող կարծիքներ և պարզ է դարձել, որ թիմում տարակարծիքներ կան:

Պատգամավորը ասում է, որ այն դեպքում եթե գոյություն ունեցող փոփոխությունների կապակցությամբ այնուամենայնիվ շարունակվեն քննարկումները, ապա մեծ հավանականությամբ օրենսգիրքը չի վերածվի օրենքի:

Հիշեցնենք, Վրաստանի խորհրդարանում թմրաքաղաքականության ազատականացման մասին պատրաստված փոփոխությունների նախաձեռնումը տեղի է ունեցել անցած տարի գարնանը, սակայն դրա քննարկումը հետաձգվեց մինչև աշուն և խորհրդարանի առողջապահության հարցերով կոմիտեն այն առաջին ընթերցմամբ ընդունեց դեկտեմբերի 27-ին:

Նշված հարցին Սուրբ ծննդյան ճառում անրադարձել էր Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը, իսկ երեկ Վրաստանի պատրիարքարանը տարածել էր հատուկ հայտարարություն և կոչ արել խորհրդարանին ժամանակավոր դադարեցնել թմրաքաղաքականության ազատականացման կապակցությամբ պատրաստված օրենսդրական փաթեթի քննարկումը: