Գիգա Բոկերիայի հայտարարությամբ, իրավապահները ասել են նրան, որ տարածքից դուրս են բերել իրավիճակը լիցքաթափելու նպատակով և ազատել նրան
«Եվրոպական Վրաստան»-ի լիդեր,Գիգա Բոկերիայի խոսքով իրեն և Թենգիզ Գունավային իրավապահները նստեցրել են մեքենա, որից հետո ասել, որ տարածքից դուրս են բերել իրավիճակը լիցքաթափելու նպատակով և ազատել են:
Ըստ նրա, իրավապահները նրան բերման են ենթարկել ցախի պատճառով:
Հանրահավաքի մասնակիցների խոսքով, բացի Գիգա Բոկերիայից և Թենգիզ Գունավայից, իրավապահները ձերբակալել են ևս երկու ակտիվիստի:
Բացի այդ, Գիվի Թարգամաձեի լրատվությամբ, իրավապահները ձերբակալել են նաև նրա եղբորը:
Իրավապահները թույլ չեն տալիս ցույցի մասնակիցներին Ռուսթավելիի պողոտա բերել վառելափայտ, ինչի պատճառով ցուցարարների և իրավապահների միջև մի քանի անգամ տեղի է ունեցել վեճ: