Գիգա Բոկերիան բանտում տեսակցելու է Վանո Մերաբիշվիլուն և Գոգա Օնիանիին
«Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկը, Գիգա Բոկերիան «Մատռոսովի բանտում» հանդիպում է ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլուն:
Ինչպես նշել է Բոկերիան, Մերաբիշվիլուց բացի տեսակցելու է նաև Գոգա Օնիանիին:
«Պատրաստվում եմ տեսակցել Գոգա Օնիանիին, որևէ կարևոր տեղեկություն չունեմ նրանց փոխանցելու համար: Մեր պատմության այս ամոթալի էջը պետք է փակենք, նկատի ունեմ նախկին ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական մոտիվով հետապնդումը, սա չպետք է կրկնվի»,- հայտարարել է Բոկերիան: