Գիդեոն Սաար. Պաղեստինյան պետության ստեղծումն այսօր նշանակում է ջիհադիստական պետության ստեղծում, սա տեղի չի ունենա
Պաղեստինյան պետության ստեղծումը այսօր կնշանակի «Համասի» պետության, ջիհադիստական պետության ստեղծում, և դա տեղի չի ունենա, – այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։
Իսրայելի ԱԳ նախարարի խոսքով՝ այսօր Եվրոպայում կան երկրներ, որտեղ մահմեդական բնակչությունը հսկայական է, և երբեմն դա ազդում է նրանց կառավարությունների քաղաքականության վրա։
«Սա չի հանգեցնի Իսրայելի ինքնասպանությանը։ Մենք թույլ չենք տա, որ մեր հին հայրենիքի սրտում ստեղծվի ջիհադիստական ահաբեկչական պետություն։ Դա տեղի չի ունենա։ Երբ նրանք պահանջում են այս պատերազմի ավարտը, ի՞նչ է դա իրականում նշանակում։ Պատերազմի ավարտ, երբ «Համասը» մնում է իշխանության Գազայում։ Դա ողբերգություն կլինի թե՛ իսրայելցիների, թե՛ պաղեստինցիների համար», – հայտարարել է Գիդեոն Սաարը։