Գիդեոն Սաար – Մենք չենք պլանավորում որևէ մեկին վտարել կամ արտաքսել Գազայի հատվածից

22:27, 09.09.2026

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելի կառավարությունը չի պլանավորում պաղեստինցիներին վտարել կամ արտաքսել Գազայի հատվածից։

Ինչպես նշում է Reuters-ը, այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ այս ամիս երկու իսրայելցի նախարարներ առաջարկեցին պաղեստինցիների զանգվածային արտաքսումը ափամերձ տարածքից։

«Մենք չենք պլանավորում որևէ մեկին վտարել կամ արտաքսել Գազայի հատվածից։ Իհարկե՝ ոչ։ Եթե մեկը ցանկանում է արտագաղթել իր կամքով, և կա մի երկիր, որը պատրաստ է ընդունել նրան, ինչպես դա տեղի է ունենում աշխարհի ցանկացած հակամարտության գոտում, մենք չենք դեմ լինի դրան։ Բայց մենք ոչ մեկին չենք ստիպի լքել տարածքը իր կամքին հակառակ», – ասել է Սաարը։

Նմանատիպ