Գիդեոն Սաար – Իսրայելը չի համաձայնի պաղեստինյան ահաբեկչական պետության ստեղծմանը
Israeli Foreign Minister Gideon Saar arrives at the EU headquarters, on the sidelines of the EU's foreign affairs council in Brussels on February 24, 2025. (Photo by JOHN THYS / AFP)
Իսրայելը չի համաձայնի պաղեստինյան ահաբեկչական պետության ստեղծմանը, հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վաղը կքվեարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայում հրադադարի համապարփակ ծրագրին աջակցող բանաձևի շուրջ, որը նաև ներառում է պաղեստինյան պետության ստեղծման հնարավոր ուղին։
Սաարը նշել է, որ Իսրայելը դա թույլ չի տա։
«Իսրայելը չի համաձայնի Իսրայելի երկրի սրտում պաղեստինյան ահաբեկչական պետության ստեղծմանը», – ասել է Սաարը։